Շիրակի մարզպետարանից հերքում են մարզպետի հրաժարականի մասին լուրերը
20:12, 25 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանից հերքում են մարզպետ Արթուր Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից փոխանցեցին, որ մարզպետ Արթուր Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնից վստահեցրեցին, որ այս պահի դրությամբ նման բան չկա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում