Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին գնալ երկխոսության ճանապարհով

ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին գնալ երկխոսության ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ հորդորելով գնալ երկխոսության ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ ասվում է.

«Առաջիկա օրերը պատմական հնարավորություն են Հայաստանի ժողովրդի և նրա կողմից ընտրված առաջնորդների համար, քանի որ նրանք սկսում են նոր կառավարություն ձևավորելու գործընթացը»,- նշել է Նոյերթը:

Նա կոչ է արել բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում դրսևորել Հայաստանի Սահմանադրության շրջանակներում:

«Ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակում:

Որպես Հայաստանի բարեկամ ու գործընկեր՝ մենք հորդորում ենք հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ իրենց ինքնիշխան ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»,- ասվում է պետդեպի խոսնակի հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am