Քաղաքականություն

Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին

3 րոպեի ընթերցում

Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ապրիլի 24-ի առավոտյան Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունը շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումների մասին տեսանյութ էր հրապարակել նաև ապրիլի 22-ին, ինչպես նաևանդրադարձելԱդրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ինԱՀ ՊՆ տարածած տեղեկատվությունըկեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող որակելու Ադրբեջանի ՊՆգործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը. «Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին։

Միջազգային հանրությունը` առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետք է համապատասխան ջանքեր գործադրեն Բաքվին զսպելու, առաջնագծից ադրբեջանական զինտեխնիկան, հրետանին և զինված ուժերը հետ քաշելու և 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերն անշեղ իրագործելու ուղղությամբ։

Շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանի համար։

Ադրբեջանը չպետք է պատրանքներ տածի, թե Հայաստանում ներքաղաքական զարգացումների պայմաններում կարող է ոտնձգություն կատարել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում հայ ժողովուրդը միահամուռ է և թույլ չի տա Արցախի նկատմամբ որևէ ոտնձգություն։

Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հաստատակամ կանգնած է Արցախի թիկունքին և վճռական է ապահովելու նրա անվտանգությունը»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում