Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը

Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում 
իրականացվող ներդրումային ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 24-ին կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ,  «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել է հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել  նաև Հայաստանի  գործարար միջավայրին և տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am