Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ ազգն ունի մեծ ներուժ, հավատացած եմ նաև՝ լուսավոր ապագա. Ռուբեն Վարդանյան

 Հայ ազգն ունի մեծ ներուժ, հավատացած եմ նաև՝ լուսավոր ապագա. Ռուբեն 
Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հույս ունի, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը փոփոխությունների հնարավորություն կտա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասաց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այդ փոփոխությունը հույս ունեմ ոչ միայն Հայաստանում կլինի, այլև այստեղից դուրս: Քանի որ սփյուռքն ու Հայաստանը բավականին կապված են իրար հետ: Հայ ազգն ունի մեծ ներուժ, հավատացած եմ նաև՝ լուսավոր ապագա»,-ասաց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիրը:

Նա նաև նկատեց, որ սպասվում է ծանր ու երկարատև աշխատանք, հետևաբար անհրաժեշտ է միասնականություն և իրար հանդեպ հարգանք:

Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Մինչ այդ տասն օր երկրում հավաքներ ու ցույցեր էին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: 

«Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»,-ասել էր Սերժ Սարգսյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am