Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 25- ին

Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 25-
ին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին կայացած հանրահավաքում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական երկխոսության իրենց առաջարկած օրակարգը շարունակում է մնալ ուժի մեջ:

«Մեր օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ չորեքշաբթի ապրիլի 25-ին ժամը 11:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նա սկսելու է բանակցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

«Քայլ երկու՝ Ազգային ժողովը վարչապետ է նշանակում, և դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո էլ հնարավոր ամենաշուտ տրամաբանական ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է: «Ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել, և ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է նրանց նկատմամբ, բոլոր գործարարներին՝ վենդետտա չի լինելու, ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու: ՀՀ-ում հաստատվելու է ազատության , եղբայրության, օրինականության և ազգային միասնության մթնոլորտ»,- շեշտեց ԱԺ պատգամավորը:

Փաշինյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԼՂՀ իշխանություններին, ովքեր այս իրավիճակում պահպանեցին կատարյալ զսպվածություն, չեզոքություն և չտրվեցին սադրանքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am