Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին

Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և 
զինտեխնիկայի կուտակումների մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումների մասին, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ  առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին ԱՀ ՊՆ տարածած տեղեկատվությունը կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող որակելու Ադրբեջանի ՊՆ գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին փոխանցված հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող: Այս գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:

Իսկ իրականում, ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումներին, ապա առաջարկում ենք դիտել ստորև ներկայացվող տեսագրությունն՝ առանց մեկնաբանության»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am