Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան մտահոգված է ներհայաստանյան իրադարձությունների կապակցությամբ

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան մտահոգված է ներհայաստանյան 
իրադարձությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան խորը մտահոգություն է արտահայտում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասվում է.

«Ս.թ. ապրիլի 20-ին իր ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ Պաշտպանության նախարարի ավտոմեքենայի վրա կատարված հարձակումը վկայում է, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը և կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել արտաքին միջավայրից տարբեր վնասաբեր միջամտությունների համար: Հատկապես վտանգավոր են գումարի դիմաց պետական դավաճանության դրդող կոչերը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, հանդես գալով որպես քաղաքագիտության ոլորտում մասնագիտական ներուժը միավորող կառույց, իր մտահոգությունն է հայտնում հասարակության բևեռացման և խորացող հակասության առնչությամբ:

Ազգային շահը պետք է գերակա լինի ցանկացած քաղաքական շահերի նկատմամբ:  Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան կոչ է անում անհապաղ սկսել առանց նախապայմանների բանակցություններ և առաջարկում իր մասնագիտական աջակցությունը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անունից՝

Ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am