Մահացել է նշանավոր քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մտավորականների խորհուրդը խոր կսկիծով հայտնում է նշանավոր քանդակագործ, հայտնի հասարակական գործիչ Ֆերդինանտ Առաքելյանի մահվան լուրը։ «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ նշված է հաղորդագրության մեջ: