Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով


ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով: «Արմենիա» ավիաընկերության կողմից իրականացվող առաջին կանոնավոր թռիչքը կայացավ ապրիլի 19-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս  մասին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: «Երևան-Լիոն ուղղությունը սպասարկում է միայն «Արմենիա» ավիաընկերությունը»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առաջիկայում այլ ավիաընկերությունների կողմից ևս նոր ուղղություններ են սպասվում:

«Արմենիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Գևորգ Խաչատրյանն էլ նշեց,  որ  Երևանից-Լիոն կանոնավոր չվերթներ կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ ամեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ