Տնտեսություն

ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ընկերության ներդրումային ծրագրին

1 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ընկերության ներդրումային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 18-ին կայացած նիստում քննարկվել է «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ՝ 2018 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված 254.33 մլն դրամ կազմող (առանց ԱԱՀ) ներդրումային ծրագրին, որը ուղղվելու է սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների, համակարգչային տեխնիկայի ձեռքբերմանը, խմելու ջրի համակարգի վերակառուցմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում