ՔԶԱԿ-ի փորձագետները հույս ունեն Դումա այցելել ապրիլի 18-ին
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետները, որոնք ժամանել են Սիրիա՝ այդ երկրի Դումա քաղաքում քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը հետաքննելու համար, հույս ունեն ենթադրյալ պատահարի վայր այցելել ապրիլի 18-ին:
Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 16-ին այս մասին հայտնել Է ՌԴ-ի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ գեներալ-մայոր Իգոր Կիրիլովն՝ ամփոփելով ՔԶԱԿ-ի Գործադիր խորհրդի հատուկ հանդիպման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ապրիլի 17-ին, պատմել Է գեներալ-մայորը, Դումա «կմեկնի ՄԱԿ-ի անվտանգության ծառայությունը՝ հետախուզելու երթուղին, իսկ հաջորդ օրվա համար պլանավորվում Է ՔԶԱԿ-ի մասնագետների մեկնումը»: Թե մասնագետները որքան ժամանակ կգտնվեն Սիրիայում, նա չի ճշտել: Ավելի վաղ ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն ասել Է, որ խմբի մեջ մտնում Է ինը մասնագետ: Նա նաեւ հավաստել Է, որ փորձագետներն առայժմ չեն հասել Դումա, քանի որ նախքան դա հնարավոր կդառնա, «պետք Է լուծվեն անվտանգության հետ կապված որոշ հարցեր»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում