Մշակույթ

Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության մասին «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսոր Տավիանի եղբայրներից Վիտորիոն

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության մասին «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսոր Տավիանի եղբայրներից Վիտորիոն

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 88-րդ տարում, Հռոմում մահացել է իտալացի ռեժիսոր և սցենարիստ Վիտորիո Տավիանին, ով իր եղբոր՝ Պաոլոյի հետ նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» գեղարվեստական կինոնկարը, հաղորդում է «Արմենպրես»-ը։ Տավիանի եղբայրները 2007 թվականին արժանացել են Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Սերգեյ Փարաջանովի մրցանակին՝ համաշխարհային կինոյում իրենց ունեցած մեծ վաստակի համար։

Որպես ռեժիսոր Վիտորիո Տավիանիի բեմելը կայացել է 1962թ.՝ «Մարդը, որին պետք է ոչնչացնել» ֆիլմով (Un uomo da bruciare)։ Ֆիլմը կինոքննադատների մրցանակն է ստացել Վենետիկի փառատոնում։ Տավիանի եղբայրները մրցանակների են արժանացել նաև այլ միջազգային հեղինակավոր կինոփառատոններում. «Հայր-տերը» (Padre padrone, 1977) ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ», «Սուրբ Լորենցոյի գիշերը» (La notte di San Lorenzo, 1982) և «Կեսարը պետք է մահանա» ֆիլմերն արժանացել են «Ոսկե արջի»։

Լուսանկարը՝ ՏԱՍՍ/AP Photo/Michael Sohn

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում