Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

 ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Անգնահատելի է Ձեր ավանդը փորձարարական միջուկային ֆիզիկայի զարգաց­ման բնագավառում: Ձեր անմիջական մասնակցությամբ հայտնագործվել են Մենդե­լեևի պարբերական աղյուսակի մի շարք տարրեր, և Ձեր անունն իր հավերժական տեղն է գտել աղյուսակի՝ մեզ հայտնի վերջին տարրերի շարքում: Ձեր գիտական վաստակն արժանի է խոնարհման և հպարտությամբ է լցնում հայորդիների սրտերը:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջա­ռող­ջություն, ուժ ու կորով՝ շարունակելու Ձեր գործունեությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am