1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուրի Հովհաննիսյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուրի Հովհաննիսյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, ան­սպառ եռանդ նրա գործունեության մեջ և ամենայն բարիք։

«Դուք մեծ ներդրում ունեք գիտության, մասնավորապես` միջուկային ֆիզիկայի, զարգացման ասպարեզում։ Ձեր արդյունավետ գիտական, կազմակերպչական և ման­կա­վարժական գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ պե­տա­կան ատյանների կողմից։ Բազմաթիվ պետական պարգևները, ինչպես նաև գի­տա­կան ամենատարբեր մրցանակները խոսուն վկայություններն են Ձեր վաստակի և ճանաչ­ման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]