Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մահացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի ռեժիսորը

Մահացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի ռեժիսորը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում 86 տարեկանում կարճատև հիվանդությունից իր բնակարանում մահացել է հայտնի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Hollywoodreporter -ը: Հայտնի ռեժիսորը մահացել է ապրիլի 13-ին:

Ազգությամբ չեխ ռեժիսորին առանձնահատուկ ճանաչում և հռչակ են բերել «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ամադեուս» ֆիլմերը, որոնց համար «լավագույն ռեժիսոր» անվանակարգում Ֆորմանը «Օսկար» մրցանակի է արժանացել:

Ամերիկյան լրատվամիջոցը լավագույնների մեջ առանձնացրել է նաև Միլոշ Ֆորմանի «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» և «Մարդը լուսնի վրա» կենսագրական ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am