Սպորտ

«Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ

1 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քառորդ եզրափակչում «Արսենալ»-ը հյուրընկալվելով Մոսկվայի ԲԿՄԱ-ինհանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 2:2հաշվով: «Բանակայիններին» նախ 39-րդ րոպեին առաջ մղեց Չալովը, այնուհետ երկրորդ կեսում ԲԿՄԱ-ի երկրորդ գնդակը խփեց Նաբաբկինը: Խաղակեսի վերջնամասում՝ 75-րդ րոպեին Ուելբեկը խփեց «զինագործների»առաջին, իսկ արդեն ավելացված րոպեինՌեմզին հավասարեցրեց հաշվի տարբերությունը՝ 2:2: Երկու խաղերի ընդհանուր 3:6 հաշվով Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկավ Լոնդոնի «Արսենալ»-ը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր նախորդ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 13-ին շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում