Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոսկվան հակադարձել է Սիրիային հարվածելու մասին Թրամփի հայտարարությանը

Մոսկվան հակադարձել է Սիրիային հարվածելու մասին Թրամփի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան չի աջակցում «Թվիթեր-դիվանագիտությանը» և խորհուրդ չի տալիս ամերիկյան իշխանություններին խորացնել Սիրիայում տիրող իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք լուրջ մոտեցումների կողմնակից ենք: Կարծում ենք, որ կարևոր է չանել այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել առանց այն էլ փխրուն այս իրավիճակում»,- նշել է Պեսկովը: Նա նաև շեշտել է, որ Սիրիային հարվածելու համար ԱՄՆ-ի բերած փաստարկները շինծու են:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում ավելի վաղ գրել էր, որ Ռուսաստանը պետք է նախապատրաստվի Սիրիայի հանդեպ ամերիկյան հրթիռների արձակմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am