Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախկին «Միկա» մարզադահլիճը կկրի «Basketball Hall» անվանումը

Նախկին «Միկա» մարզադահլիճը կկրի «Basketball Hall» անվանումը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրը կվերանվանվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: Այսուհետ մարզահամալիրը կկոչվի «Basketball Hall» անվանումը: «Կառավարության որոշմամբ մարզահամալիրը փոխանցվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Իսկ դահլիճն օգտագործվելու է միայն բասկետբոլի համար»-ասաց Պողոսյանը:

Մարզադահլիճը հյուրընկալում է Հայաստանի բասկետբոլի, հանդբոլի, վոլեյբոլի և ֆուտզալի առաջնության խաղերը, ինչպես նաև Համահայկական խաղերի զանազան մրցույթներ։ Այն կարող է տեղավորել 1,550 հանդիսական։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am