Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Facebook-ը հայտնել Է սոցցանցի օգտատերերի տվյալների անվտանգությանն ուղղված նորամուծությունների մասին

Facebook-ը հայտնել Է սոցցանցի օգտատերերի տվյալների անվտանգությանն ուղղված նորամուծությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը հայտարարել Է, որ մի շարք նորամուծություններ Է գործարկում համանուն սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների անվտանգության բարձրացման համար: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է ընկերության հայտարարության մեջ, որը տարածվել Է ապրիլի 4-ին: «Մենք հուսով ենք, որ այդ փոփոխություններն ավելի լավ կպաշտպանեն մարդկանց տեղեկատվությունը»,- նշված Է դրանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթի համաձայն՝ նորամուծությունները վերաբերել են հիմնականում տարբեր հավելվածների կողմից սոցցանցում օգտատիրոջ տվյալներ մուտք գործելուն: Այսպես, այժմ ծրագրերի համար ավելի բարդ կլինի միանալ մարդու օգտահաշվին. Facebook-ն ինքը կորոշի, թե օգտատերերը ցանկության դեպքում ինչ հավելվածներով կարող են մտնել իրենց օգտահաշիվ՝ նշելով լոգինը եւ նշանաբառը եւ այդ կերպ, այն բացելով կողմնակի ծրագրի համար, իսկ ինչ ծրագրերի համար՝ ոչ:

Բացի դրանից, Facebook-ն անջատել Է հեռախոսահամարով կամ Էլեկտրոնային փոստի հասցեով ծանոթ մարդկանց որոնման գործառույթը՝ որոշելով, որ նման տեղեկատվության հավաքումը կարող Է չարագործների կողմից անձնական կյանքի գաղտնիքը խախտելու պատճառ դառնալ: Մշակողները նաեւ խոստացել են, որ այժմ օգտատերերը կկարողանան սոցցանցում իրենց ժապավենի վերեւում տեսնել այն բոլոր հավելվածների ցանկը, որոնք օգտագործում են Facebook-ի օգտատիրոջ օգտահաշիվը, ինչպես նաեւ այն, թե ինչ տեղեկատվություն են նրանք հավաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am