Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում կայանալիք սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը կունենա 16 մասնակից  

Երևանում կայանալիք սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների 
առաջնությունում Հայաստանը կունենա 16 մասնակից

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա 16 մասնակցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 15-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի մոտ 300 մարզիկ 31 երկրից: Առաջնությունը կկայանա Երևանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում: Հայ սուսերամարտիկները  հանդես կգան խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում: 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանն արդեն հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը.

Խոցասուսեր, աղջիկներ.

  1. Էմմա Պողոսովա
    2. Լիլիթ Էվոյան
    3. Ինեսա Բաբախանովա
    4. Նաիրա Համազասպյան

 

Խոցասուսեր, տղաներ.

  1. Էդուարդ Օվիկյան
    2. Վահագն Գրիգորյան
    3. Արմեն Գրիգորյան
    4. Աբրահամ Սարգսյան

 

Ճկասուսեր, աղջիկներ.

1.Անահիտ Ալոյան 

2. Հասմիկ Աղաբաբյան
3. Արփինե Աթոյան
4. Սեդա Գևորգյան

 

Ճկասուսեր, տղաներ.
   1. Մայքլ Հովհաննիսյան
   2. Արմեն Դալլաքյան
   3. Պարգև Ստեփանյան
   4. Հենրիկ Բալիկյան

Մեր մարզիկները հանդես կգան ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am