Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Burger King-ում առաջացած ծխի պատճառով Մոսկվայի առևտրի կենտրոնից 6 հազար մարդ է տարհանվել

Burger King-ում առաջացած ծխի պատճառով Մոսկվայի առևտրի կենտրոնից 6 
հազար 
մարդ է տարհանվել

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Աֆիմոլ» առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել Burger King արագ սննդի ցանցի մասնաճյուղում առաջացած ծխի հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ հրշեջները ներկայում առևտրի կենտրոնում են և ուսումնասիրում են տարածքը հնարավոր հրդեհներից խուսափելու համար: «Իրադրությունը հանգիստ է, տարհանումն իրականացվում է կազմակերպված ձևով»,- հայտնել է նա:

ՏԱՍՍ-ը գրում է, որ ուսումնասիրությունների արդյունքում հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Ծխի պատճառ է դարձել Burger King-ում ուտելիքի պատրաստման գործընթացը:

Հատկանշական է, որ ապրիլի 2-ին պայթյուն էր արձանագրվել Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում: Տուժել էր 8 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Պարզվել է, որ «Բուրգեր Քինգ»-ի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն: 

#тревога

A post shared by Олег (@olegchernayx) on


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am