Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատիկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սուրբ Պատարագին
16:14, 1 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 1-ին ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սուրբ Պատարագին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում