Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատիկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սուրբ Պատարագին

Armenpress 16:14, 1 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 1-ին ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սուրբ Պատարագին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am