Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հայերին հակասեմականության մեջ մեղադրելն ակնհայտ սադրանք է. Ռիմա Վարժապետյան

Հայերին հակասեմականության մեջ մեղադրելն ակնհայտ սադրանք է. Ռիմա 
Վարժապետյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերին հրեաների նկատմամբ անհանդուրժողականության մեջ մեղադրելն ակնհայտ սադրանք է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը` անդրադառնալով ամերիկյան ոչ առեւտրային Pew Research Center (PRC) կազմակերպության կողմից անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին, ըստ որոնց` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Հայաստանի բնակիչներն ամենաանհանդուրժողն են հրեաների նկատմամբ:

«Ես դա կարդացել եմ եւ իսկապես զարմացել եմ: Իհարկե, կարող են լինել դեպքեր` հիմնված կենցաղային խնդիրների վրա, բայց, ընդհանուր առմամբ, նման բան լինել չի կարող լինել: Կարծում եմ, դա սադրանք է: Ես բազմաթիվ երկրներում եմ եղել, և երբեք հայերի կողմից հակասեմականություն չեմ զգացել: Հակառակը, Հայաստանում հրեական համայնքը հայերի հետ աշխատել է, միշտ հանդես է եկել տարբեր համատեղ նախագծերում: Մենք երկար տարիներ է այստեղ ապրում ենք, որևէ խնդիր չի եղել»,-ասաց Ռիմա Վարժապետյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում հրեական համայնքն ունի բոլոր պայմանները, հնարավորությունները սեփական մշակույթը, լեզուն պահպանելու համար:

Վերը նշված արդյունքները PRC-ը հրապարակել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 18 երկրներում 2015 թվականի հունիսից 2016 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում անցկացված հետազոտության հիման վրա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am