1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԴԱՀԿ-ի չի կարողանա բռնագանձում տարածել մի շարք զինծառայողների վճարների վրա  

ԴԱՀԿ-ի չի կարողանա բռնագանձում տարածել մի շարք զինծառայողների վճարների վրա

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը նշեց՝ նախագծով սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային, ինչպես նաև կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ու ռազմաուսումնական հաստատություններում և ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների դրամական ապահովության և «Ես եմ» ծրագրով տրվող պատվո վճարների վրա: «Անցած տարվա դեկտեմբերից բոլոր այդ վճարումներն իրականացվում են անկանխիկ: Գումարները «նստեցվում են» պլաստիկ քարտերի միջոցով, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բռնագանձումների ճնշող մեծամասնությունը վերաբերում է տվյալ զինծառայողների կողմից տրված երաշխավորություններին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Դավթյանը՝ ավելացնելով, որ նախագիծը քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների հետ, ստացվել են առաջարկություններ, որոնք բոլորն էլ ընդունվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]