Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի 
մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է շրջանների եւ մայրաքաղաքի զարգացման ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը, հանրապետությունում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ կապիտալ շինարարության ընթացքին:

Երկրի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարականներ է տվել քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am