Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը վստահ է՝ ճիշտ ուղին շարունակելու դեպքում Հայաստանը կկարողանա հասնել ԵՄ հետ վիզաների ազատականացմանը

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը վստահ է՝ ճիշտ ուղին շարունակելու դեպքում 
Հայաստանը կկարողանա հասնել ԵՄ հետ վիզաների ազատականացմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը վիզաների ազատականացման հարցում վարում է «քայլ առ քայլ» քաղաքականություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը: Նա հիշեցրեց Բալկանյան երկրների, Ուկրաինայի օրինակը, որտեղ նույնպես դա կիրառվել է:

«Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում իրավական պետություն դառնալու, մարդու իրավունքների պաշտպանության հարցում, եւ, իհարկե, այդ  ջանքերը պետք է  շարունակվեն: Հայաստանը ճիշտ ուղու վրա է, եւ այսպես շարունակելու դեպքում օրը կգա, երբ վիզաները, ի վերջո, կազատականացվեն»,-ասաց նա:

Ժան Ասելբոռնն ընդգծեց, որ Լյուքսեմբուրգը մշտապես դրական մոտեցում է ունեցել՝ ի նպաստ այն մարդկանց, ովքեր ցանկանում են այցելել իրենց երկրները:

«Մենք որոշակի մտավախություն ունեցանք, կարելի  է ասել, որոշ չափով արդարացված մտավախություն Բալկանյան երկրների առնչությամբ, երբ մարդիկ վիզայի միջոցով գալիս էին և պահանջում միջազգային պաշտպանություն: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ Հայաստանը ճիշտ ուղիով է ընթանում, եւ,  կարծում եմ, նախարարը շատ լավ գիտի, որ այսպիսի հարցերը մեկ օրում չեն իրականացվում, իսկ  ԵՄ-ն, անշուշտ, աջակցում է: Ես կոնկրետ ամսաթիվ չեմ կարող նշել, դա կախված է նաև Եվրահանձնաժողովից, հենց այն պետք է գտնի շահառու բոլոր երկրների համար համապատասխան լուծում: Դուք կարող եք հույս դնել Լյուքսեմբուրգի վրա, մենք ամեն ինչ կանենք այս հարցն առաջ մղելու համար»,-նշեց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am