Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ֆրանսիայի Տրեբ քաղաքի սուպերմարկետի վրա հարձակված անձն սպանված Է

Ֆրանսիայի Տրեբ քաղաքի սուպերմարկետի վրա հարձակված անձն սպանված Է

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 23-ին Ֆրանսիայի Տրեբ քաղաքի սուպերմարկետում պատանդներ վերցրած մարդն սպանված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է քաղաքային վարչակազմի ղեկավարը:

Ֆրանսիական հեռուստատեսությունը հայտնել Է երկու զոհվածների եւ երկու վիրավորների մասին: Մոտավորապես քսան պատանդների հաջողվել Է դուրս գալ սուպերմարկետից: Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, որի խոսքը մեջբերել Է «Ասոշիեյթեդ պրես»-ը, հայտարարել Է, թե «ինչպես երեւում Է, գործ ունենք ահաբեկչական գործողության հետ»: Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնը իրադրությունը որակել Է լուրջ եւ հայտարարել, որ անհապաղ մեկնում Է Տրեբ:

Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել են, որ անհայտ անձը Տրեբ բնակավայրում գնդակոծել Է Ֆրանսիայի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին, իսկ այնուհետեւ պատանդներ վերցրել սուպերմարկետում: Ֆրանսիայի դատախազությունը գործ Է հարուցել հարձակման փաստով, որը որակվում Է որպես ահաբեկչական գրոհ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am