Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիեւում հայկական մշակույթի թանգարան Է բացվել

Կիեւում հայկական մշակույթի թանգարան Է բացվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի Ռերիխի անվան հանրային գրադարանում արդեն մեկ ամիս Է, ինչ գործում Է հայկական մշակույթի «Նավասարդ» թանգարան-սրահը: Պատմականորեն այնպես Է դասավորվել, որ գրադարանը երկար ժամանակ համագործակցել Է հայ համայնքի հետ, ուստի որոշում Է ընդունվել բացել հայկական մշակույթին, գրականությանն ու արվեստին նվիրված սրահ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է AnalitikaUA.net-ը, Կիեւի հայ համայնքի կանանց կոմիտեի եւ գրադարանի ներկայացուցիչների համատեղ ջանքերով հավաքվել են մեծ թվով գրքեր, նկարներ եւ հայկական մշակութային ժառանգության այլ նմուշներ: Թանգարան-սրահի բացման արարողությունը կայացել Է Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ին Ռերիխի անվան գրադարանում, որը գտնվում Է Կիեւի Երեւանյան 12 հասցեում, ինչը խորհրդանշական Է: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցած Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի ղեկավարը, փոքր խաչքար Է նվիրել սրահին եւ օրհնել կազմակերպիչներին ու նրանց ձեռնարկումը: Ինչպես հայտնի Է, Ուկրաինայի հայ համայնքն ամենախոշորներից ու կազմակերպվածներից մեկն Է:

Հայերը նկատելի տեղ են գրավում Ուկրաինայի պատմության մեջ: Ժամանակակից Ուկրաինայի տարածքում հայերի հայտնվելը թվագրվում Է 11-12-րդ դարերով: Ուկրաինական հողերում գտնվելու բազմադարյա պատմության ընթացքում հայերն ստեղծել են նյութական ու հոգեւոր հսկայական ժառանգություն: Հայ համայնքն ինտեգրվել Է ուկրաինական հասարակությանը՝ ընդսմին պահպանելով իր մշակութային, ազգային ու կրոնական առանձնահատկությունները: Ներկայում Ուկրաինայում ապրում Է բազմահազարանոց հայ համայնքը, ազգային համայնքներ են գործում հանրապետության բազմաթիվ քաղաքներում, աշխատում են հասարակական-մշակութային կազմակերպություններ:

Հայերը կառուցում են եկեղեցիներ, դպրոցներ, զարգացնում ազգային մշակույթը: Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, դարձել Է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում Է երկրում գործող հայկական բոլոր կազմակերպությունները: Միությունը ակտիվ աշխատանք Է կատարում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: Ինչպես նշել Է Շատվորյանը, գիտությունն ու մշակույթն ավանդաբար գտնվում են կազմակերպության ուշադրության կենտրոնում: «Մեզ համար կարեւոր Է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ, մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային ու պատմական ժառանգությամբ եւ հնարավոր ամեն ինչ կանենք պատմական, ճարտապարետական ու մշակութային ժառանգության պահպանման ու մասսայականացման համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]