Քաղաքականություն

Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրեց Հրայր Թովմասյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր: «2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64, դեմ՝ 27 պատգամավոր»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ անելու է, որպեսզի հայ ազգը լինի ազատ և երջանիկ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում