Քաղաքականություն

Նախագահը միջազգային պայմանագրերը կհաստատի, կկասեցնի կամ կդադարեցնի միայն կառավարության առաջարկի հիման վրա

2 րոպեի ընթերցում

Նախագահը միջազգային պայմանագրերը կհաստատի, կկասեցնի կամ կդադարեցնի միայն կառավարության առաջարկի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահն այսուհետև միջազգային պայմանագրերը կկարողանա հաստատել, կասեցնել կամ դադարեցնել միայն կառավարության առաջարկի հիման վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 87, դեմ՝ 9 պատգամավոր:

Օրենքի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով և ունի երկու հիմնական ուղղվածություն: Առաջին ուղղվածությունը հենց համապատասխանեցումն է Սահմանադրությանը, երկրորդը՝ միջազգային իրավապայմանագրային հարաբերություններում ձեռք բերած փորձի հիման վրա կնքման ընթացակարգերի բարելավումն է:

Ազգային ժողովի կողմից ընդունված միջազգային պայմանագրի վավերացումը, կասեցումը և չեղյալ հայտարարումն այսուհետև լինելու է օրենքով, իսկ նախկինում դա տեղի էր ունենում Ազգային ժողովի որոշմամբ:Նախագահի կողմից միջազգային պայմանագրի հաստատումը,կասեցումը կամ դադարեցումը կարող է լինել միայն կառավարության առաջարկի հիման վրա:

Սահմանվել է կարգավորում վերպետական միջազգային կազմակերպություններին հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, փոփոխման, կասեցման համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում