Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կրեմլն անբարյացակամ քայլ չի համարում Պուտինին Թրամփի շնորհավորանքի բացակայությունը

Կրեմլն անբարյացակամ քայլ չի համարում Պուտինին Թրամփի շնորհավորանքի բացակայությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորանքի բացակայությունը անբարյացակամ քայլ չԷ, հավելելով, որ «առավոտը երեկոյից ավելի իմաստուն Է»:

«Դա չպետք Է անբարյացակամ քայլ համարել: Պուտինը պատրաստ Է ամերիկացի գործընկերների հետ հարաբերությունները նորմալացնելու այնտեղ, որտեղ դա շահեկան Է ու անհրաժեշտ: Նախագահը մեծ թվով շնորհավորանքներ Է ստանում արտասահանման ղեկավարներից:

Ոմանք չեն կարողանում զանգահարել գրաֆիկի պատճառով, ոմանք Էլ՝ այլ պատճառներով. այստեղ գույները խտացնելու հարկ չկա եւ, վերջապես, առավոտը երեկոյից ավելի իմաստուն Է»,-ասել Է Պեսկովը:

Ինչպես արդեն տեղեկացվել Է՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ Վլադիմիր Պուտինին չի շնորհավորել հերթական ժամկետով նախագահ ընտրվելու առթիվ: Թրամփի մամուլի քարտուղար Հոգան Հիդլին լրագրողներին ասել Է, թե Պուտինի հաղթանակն անկակնկալ չդարձավ Վաշինգտոնի համար, իսկ Կրեմլ հեռախոսազանգ պլանավորված չի եղել: Նա նշել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է այսուհետեւ Էլ համագործակցել Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր Է:

«Մենք կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կստիպենք նրան վճարել, եթե նա սպառնա մեր շահերին»,- ասել Է Հիդլին: «Մենք զարմացած չենք ընտրությունների արդյունքից»,- հավելել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am