Հասարակական

Հրապարակվել են նաև Սեֆիլյանի գործով ամբաստանյալների դատավճիռները

1 րոպեի ընթերցում

Հրապարակվել են նաև Սեֆիլյանի գործով ամբաստանյալների դատավճիռները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 20-ին հրապարակեց Սեֆիլյանի գործով ամբաստանյալների դատավճիռները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ մեղադրվող Սասունիկ Կիրակոսյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով:

Գևորգ Սաֆարյանն էլ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը, վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս:

Դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց 10 տարի 5 ամիս ազատազրկման:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում