Սպիտակ տունը բացատրել Է, թե ինչու Թրամփը Պուտինին չշնորհավորեց հաղթանակի առթիվ
09:50, 20 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդպես Էլ Վլադիմիր Պուտինին չշնորհավորեց հերթական ժամկետով նախագահ ընտրվելու առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես գրում Է BBC-ն, Թրամփի մամուլի քարտուղար Հոգան Հիդլին լրագրողներին ասել Է, թե Պուտինի հաղթանակն անկակնկալ չդարձավ Վաշինգտոնի համար, իսկ Կրեմլ հեռախոսազանգ պլանավորված չի եղել: Նա նշել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է այսուհետեւ Էլ համագործակցել Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր Է:
«Մենք կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կստիպենք նրան վճարել, եթե նա սպառնա մեր շահերին»,- ասել Է Հիդլին:
«Մենք զարմացած չենք ընտրություններիք արդյունքից»,- հավելել Է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում