Թրամփն առաջարկել Է մահապատիժ սահմանել թմրավաճառների համար. Reuters
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 19-ին կներկայացնի երկիրը համակած օպիոիդային ճգնաժամի դեմ պայքարի պլանը: Այս մասին, ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը, լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան ներքին քաղաքականության տնօրեն Էնդրյու Բրեմբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այլ բաների թվում փաստաթղթում տեղ Է գտել թմրավաճառների նկատմամբ մահապատիժ սահմանելու առաջարկություն: «Արդարադատության նախարարությունը կձգտի մահապատժի հասնել թմրավաճառների համար, երբ դա տեղին Է գործող օրենսդրությանը համապատասխան»,- ասել Է նա:
Ըստ որում նա չի սկսել կոնկրետ օրինակներ բերել: Պայքարի եւս մեկ կետ կդառնա երեք տարվա ընթացքում մեկ երրորդով թմրանյութերով պատրաստուկների դեղատոմսերի դուրսգրման կրճատումը: Հոկտեմբերին Թրամփը թմրանյութերի տարածման պատճառով արտակարգ դրություն Է հայտարարել առողջապահության բնագավառում: Նրա տեղեկություններով՝ անցյալ տարի ԱՄՆ-ում գերդոզավորումից մահացել Է 64 հազար մարդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում