Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Լոս Անջելեսում երկու հայ տղամարդ է սպանվել


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի Վալի Գլեն շրջանում մարտի 17-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու հայազգի տղամարդ է սպանվել՝ 47-ամյա Հակոբ Փափազյանը (Վան Նայսի բնակիչ) և 57-ամյա Վարդգես Մեսրոպյանը (Արկադիայի բնակիչ): Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily News-ը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ սպանությունը կարող է կապված լինել հանցախմբերի հետ:

Լոս Անջելեսի շրջանային քննիչ Էդ Ուինթերը հայտնել է, որ Մեսրոպյանը մահացել է դեպքի վայրում, իսկ Փափազյանը հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Մանրամասներ այն մասին, թե ինչ վիրավորումներ են ստացել հայ տղամարդիկ, չի հաղորդվում: Միաժամանակ չեն տրամադրվում մանրամասներ նաև այն մասին, թե ինչ զենք է կիրառվել և որն է եղել սպանությունների դրդապատճառը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ