Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը. ՀՀ ԱԳՆ խոսնակ


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը մարտի 12-ին սկսած զորավարժություններին ներգրավված ռազմական միավորների թվով ակնհայտորեն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թվականի փաստաթուղթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը բացահայտորեն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թվականի փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը (ռազմական որոշակի գործունեության վերաբերյալ անհրաժեշտ նախնական ծանուցում)՝ դրանցում ներգրավված զինծառայողների և ռազմական տեխնիկայի թվի առնչությամբ»,- գրել է Բալայանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով մարտի 12-17-ն Ադրբեջանում զորավարժություններ կանցկացվեն: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե զորավարժություններին մասնակցում են 25 հազար զինծառայող, շուրջ 250 տանկ և այլ զրահապատ մեքենաներ, 1000 հրետանային միջոցներ և այլ զրահատեխնիկա:

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե դրանցում ընդգրկված են.

  1. ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը,
  2. ամենաքիչը 250 մարտական տանկ,
  3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա,
  4. ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):



Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ