ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան գագաթնաժողով կանցկացնեն ապրիլին
16:12, 6 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարներ Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը հանդիպում կանցկացնեն այս տարվա ապրիլի վերջին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին Սեուլում կայացած բրիֆինգում հայտնել Է Հարավային Կորեայի նախագահին առընթեր Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըհ Յոնը: «Թվով երրորդ միջկորեական գագաթնաժողովը կկայանա համատեղ անվտանգության գոտում՝ կորեական երկու պետությունների սահմանի Փհանմունջոմ վայրում»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում