Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Մերկելին կանցլեր ընտրելու շուրջ քվեարկությունը տեղի կունենա մարտի 14-ին

Մերկելին կանցլեր ընտրելու շուրջ քվեարկությունը տեղի կունենա մարտի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագը Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար Անգելա Մերկելի թեկնածության շուրջ կքվեարկի մատի 14-ին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին հավաստել Է խորհրդարանի Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միության խմբակցության ղեկավար Ֆոլկեր Քաուդերը ARD հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ քվեարկության օրվա մասին հայտնել Էին Գերմանիայի մի շարք զանգվածային լրատվամիջորցներ: Քաուդերը նշել Է, որ օրը համաձայնեցրել Է Բունդեսթագում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության նախագահ Անդրեա Նալեսի հետ:

«Մենք համակարծիք ենք, որ դա պետք Է տեղի ունենա մարտի 14-ին»,- ասել Է նա: Ինչպես սպասվում Է, Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պատգամավորներին Մերկելի թեկնածությունը կառաջարկի արդեն մարտի 5-ին: Պետության ղեկավարը դա նրա հետ քննարկել Է հեռախոսով: Բունդեսթագում քվեարկությունը կլինի գաղտնի: ՔԴՄ/ՔՍՄ-ն եւ ԳՍԴԿ-ն խորհրդարանում ունեն 399 տեղ 709-ից, ուստի Մերկելի վերընտրության հետ կապված ոչ մի կարգի խնդիրներ չպետք Է ծագեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am