Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են 
անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փետրվարի 23-ին տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանը, իտալական կողմից՝ Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբետա Բելլոնին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հայ-իտալական քաղաքական, տնտեսական ու հումանիտար հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ կատարվեց նաև Երևանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am