Թեթև արդյունաբերության ոլորտում կիրականացվի 106 մլն դրամի ներդրումային նոր ծրագիր
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը թույլատրեց «Հելլո» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է թեթև արդյունաբերության մեջ՝ իրականացնելով մոտ 106 մլն դրամի ներդրում։ «Նախատեսվում է աշխատատեղերի թիվն ավելացնել 6-ով՝ 70 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի մի մասը՝ 138 մլն դրամը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը՝ 113,8 մլն դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, իսկ 40 մլն դրամի արտադրանքը՝ Վրաստան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում