ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Tate պատկերասրահում հայտնաբերել են իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի (1884 – 1920) վրձնի կնոջ դիմանկար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հաղորդել Է The Guardian թերթը, գործը վերջին դարի ընթացքում «թաքցված» Է եղել նույն վարպետի՝ «Աղջկա դիմանար» կոչվող մի այլ կտավի տակ:
Թանգարանի աշխատակիցներին հայտնագործություն կատարելուն օգնել Է 1917 թվականին նկարված նկարի ռենտգենյան հետազոտությունը, որը Լոնդոնի պատկերասրահի գլխավոր գլուխգործոցներից մեկն Է: Ենթադրաբար, սկզբնապես Մոդիլյանին պատկերել Է բրիտանացի գրող, բանաստեղծուի եւ լրագրողուհի Բեատրիս Հասթինգսին, որի հետ նրան կապել են ռոմանտիկ հարաբերություններ: Հնարավոր Է, երբ երկու տարի տեւած սիրավեպը 1916 թվականին ավարտվել Է, նկարիչը որոշել Է ոչնչացնել նախկին սիրուհու մասին հիշողությունները՝ նրա դիմանկարի վրա նկարելով այլ կնոջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: