Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մինսկում կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում

Մինսկում կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպանությունում փետրվարի 20-ին կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որի մասնակցել են Բելառուսի հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար՝ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն անդրադարձավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկին՝ Ղարաբաղյան շարժմանը՝ որպես ժողովուրդների ազատ ինքնորոշման անօտարելի իրավունքի իրագործման դասական օրինակի: ՀՀ դեսպանը նշեց, որ արցախահայության պետականակերտման ճանապարհը եղել է դժվարին, միահյուսված կորուստներով ու ձեռքբերումներով, և որ այսօր երախտագիտությամբ անցյալը վերհիշելու, խոնարհվելու և հպարտանալու պահն է:

Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթի ջարդերի, Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի նահատակների հիշատակին»: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am