Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանը կարող Է դուրս գալ միջուկային գործարքից, եթե երկրի վրա ճնշումը շարունակվի

Իրանը կարող Է դուրս գալ միջուկային գործարքից, եթե երկրի վրա ճնշումը շարունակվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին նախազգուշացրել Է, որ իր երկիրը կարող Է դուրս գալ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքից, եթե արեւմտյան պետությունները ԱՄՆ-ի ճնշման ներքո հրաժարվեն Իրանի հետ տնտեսական համագործակցությունից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է՝ փետրվարի 22-ին ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: «Ես չեմ կարծում, որ գործարքը կկարողանա գոյատեւել նման պայմաններում:

Եթե այդ անկանոն քաղաքականությունը շարունակվի, եթե ընկերություններն Իրանի հետ չաշխատեն, մենք չենք կարողանա կատարել այդ գործարքը, որովհետեւ այն մեզ համար շահավետ չի լինի»,-ասել Է Արագչին: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am