Երևանի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
09:59, 21 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 22-ից Երևան քաղաքի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Պուշկինի փողոցի նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում