Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke Chess Classic»-ին
10:14, 20 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke chess classic»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայում կայանալիք մրցաշարին կմասնակցեն նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանու Կարուանան, Վիշի Անանդը, Նիկիտա Վիտիուգովը, Արկադի Նայդիչը, Հաու Յիֆանը, Գեորգ Մայերը, Մատիաս Բլուբաումը:
«Grenke Chess Classic»-ը կկայանա գերմանական Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում մարտի 31-ից ապրիլի 9-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում