Հայաստանում փետրվարի 20-ին ջերմաստիճանը կբարձրանա
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 19-ի կեսօրից հետո տեղումներն աստիճանաբար կդադարեն, փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այս մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Փետրվարի 20-ի ցերեկվանից սկսած մինչև 24-ը ներառյալ եղանակը հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, հանրապետության տարածքում փետրվարի 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` թաց ձյան և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Փետրվարի 19-ի երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար։ 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքում փետրվարի 19-ի ցերեկը սպասվում են տեղումներ, երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար։ Փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում