Հասարակական

Հայաստանում արևային եղանակը կգերիշխի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում արևային եղանակը կգերիշխի

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում` փետրվարի 16-ի ցերեկը, 17-ը, 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Առաջիկա հինգ օրերին ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +9…+16-ի սահմաններում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում