Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը հաղթեց Եվրոպայի լիգայում խոշոր հաշվով. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

«Արսենալ»-ը հաղթեց Եվրոպայի լիգայում խոշոր հաշվով. Մխիթարյանը՝ գոլային 
փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում խոշոր հաշվով (0:3) հաղթեց «Էստերսունդ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շվեդական «Էստերսունդ»-ի դեմ խաղի 13-րդ րոպեին Նաչո Մոնրեալի գոլն առաջ մղեց «զինագործներին»: Առաջին կեսի 24-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ «Էստերսունդ»-ի ֆուտբոլիստ Սոտրիոսը: «Զինագորրծները» զարգացրեցին հաջողությունն արդեն երկրորդ կեսում: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո «Արսենալ»-ի 3-րդ գնդակը խփեց Մեսութ Օզիլը: Ի վերջո, լոնդոնյան ակումբին հաջողվեց գերազանցել մրցակցին 0:3 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am